понедельник, 10 октября 2016 г.

Մաթեմատիկան առօրյա կյանքում


Նախագծի ժամկետը՝ 24/10/2016-30/10/2016

Նախագծի մասնակիցներ՝  6-4 ,6-5 դասարանների սովորողներ



Նպատակը՝

  • Հետազոտել և ուսումնասիրել շրջապատող միջավայրը՝  դիտարկելով մաթեմատիկա առարկայի դերը և անհրաժեշտությունը առօրյա կյանքում
  • Կատարել դիտարկումներ տանը (օրինակ՝ ինչպես ենք առօրյայում բաշխում մեր ժամանակը, իրերը, սնունդը և այլն, և ինչպիսի կապ կարող է դա ունենալ մաթեմատիկայի հետ)  և շրջապատող միջավայրում (օրինակ՝ ծնողների հետ այցելել առևտրի կենտրոններ, բանկեր և այլ հաստատություններ, հետևել դրանց աշխատանքին, գտնել կապը մաթեմատիկայի հետ, ինչպես օրինակ զեղչերը, դրանց հաշվարկները, գնային տատանումները, բանկերում՝ վարկերի, ավանդների և այլ գործարքներում մաթեմատիկայի դերակատարումը)
  • Բացահայտել մաթեմատիկայի կիրառության հնարավոր ոլորտները
     
     

Նախագծի նկարագրությունը

  • Ծանոթացում նախագծի հետ, սովորողների  առաջարկությունների քննարկում
  • Սովորողի կողմից դիտարկումների և ուսումնասիրությունների իրականացում։ Մաթեմատիկա առարկայի և առօրյա գործունեությունների կապի ուսումնասիրում։
  • Կատարած եզրակացության հրապարակում բլոգներում



Ակնկալվող արդյունքը

  • Սովորողը կարողանալու է տեսնել առարկայի կիրառությունն առօրյայում և այլ բնագավառներում, ինչը խթանելու է առարկայի նկատմամբ հետաքրքրվածության աստիճանի բարձրացմանը
  • Սովորողը ձեռք է բերելու դիտարկումներ և եզրակացություններ կատարելու հմտություններ

Նախագծի ղեկավար` Լուսինե Ներսեսյան

0 коммент.:

Отправить комментарий