четверг, 20 октября 2016 г.

«Մասիսի Ձկնաբուծարան» նախագիծ

Նախագծի իրականացման ժամանակը՝ hոկտեմբերի 22 ,ժամը `10.00-14.30
Նախագծի մասնակիցներն են՝ 6-րդ  դասարանի սովորողներ
Նախագծի իրականացման վայրը՝ Մասիսի ձկնաբուծարան
Ճամփորդության երթուղին՝ Երևան-Մասիս-Հովտաշատ-Երևան

Նպատակը՝

Հետազոտել և ուսումնասիրել տեղանքը, ձկնաբուծարանը,գյուղը,  նոր տեղեկություններ ձեռք բերել /համացանցում ուսումնասիրել ծկնարտադրության մասին նյութեր/

  • Հայրենիքի ևս մի հատված բացահայտել
  • Իրականացնել բանահավաքչական աշխատանքներ
  • Ճանաչել Հայաստանի ձկնատեսակները. ձկների բազմացման,զարգացման,տեսակների մասին նոր հմտությունների ձեռքբերում
  • Սերմերի հավաքում
  • Շրջակա միջավայրը մաքրել  թափոններից և աղբից
  • Ծանոթանալ շրջակա բույսերի և կենդանիների հետ
  • Հարցազրույց աշխատակիցների հետ վաճառքի, արդյունավետության, եկամտի,  լողավազանների մաքրության և տարողության մասին
Նախագծի ընթացքը
  • Ծանոթացման և քննարկման փուլ. սովորողները ծանոթանում են նախագծին, հանդես գալիս առաջարկություններով:
  • Նախապես ուսումնասիրել  Հայաստանի ձկնատեսակները 
  • Ամենահետաքրքիր փաստերը ձկների վերաբերյալ,պատրաստել հոդված

  • Աշխարհի ամենագեղեցիկ ձկների մասին նյութը ուսումնասիրել
  • Ուսումնասիրել արտասովոր հատկություններով օժտված ձկներին
  • Գտնել տեղեկություններ,ձկների բազմացման մասին
  • Առաջադրանքների կազմում, հետազոտական աշխատանքի բաժանում:
  • սկզբնական հետազոտական աշխատանքի հրապարակում բլոգներում, կայքում:
  • Նախագծի իրականացում:
  • Նախագծի իրականացումից  հետո արդյունքների մշակում և հրապարակում:
Նախագծային առաջադրանքներ, ուղղորդող հարցեր
  1. Ճամփորդության երթուղու կազմում google map քարտեզի օգնությամբ:
  2. Ով է այցելել ձկնաբուծարան և ինչ ուսումնասիրություններ է կատարել,նախնական տեղեկությունների գրանցում նրանցից:
  3. Ինչ ձկնատեսակներ կան հայաստանում
  4. ինչ ձկնատեսակներ են բազմացնում ձկնաբուծարանում
  5. Ձկնաբուծարանը ինչպիսի ազդեցություն է թողնում շրջական միջավայրի վրա
  6. Ձկաբուծարանի ջուրը որպես ոռոգման ջուր
  7. Մասիսի ձկնաբուծարանի  և ձկների մասին տեղեկություններից պատրաստել պարզ հոդված
  8. Բանահավաքչկան աշխատանքի նախապատրաստական ընթացք
  9. Պատրաստել հոդված ձկների խնամքի,բազմացման ,զարգացման,հարմարվողականության և տեսակների մասին:
Ակնկալվող արդյունքը
  • Նոր տեսանյութերի և լուսաբանող այլ նյութերի ստեղծում:
  • Տեղեկությունների հավաքագրում, հրապարակում:
  • Սովորողների տպավորությունների և ֆոտոշարքերի ներկայացում բլոգներում:
Անհրաժեշտ իրեր
  • ուսապարկ
  • ամուր կոշիկներ
  • արևային գլխարկ, ակնոց
  • սնունդ , ջուր
  • տաք վերնահագուստ
  • ֆոտոխցիկ
  • սերմերի համար տոպրակներ
  • ձեռնոցներ և աղբի տոպրակներ
Արգելվում է վերցնել գազավորված ըմպելիք, արևածաղիկ:
Նախագծի մասնակիցը պետք է ենթարկվի ընդհանուր կանոնակարգին՝ առավոտյան ժամանակին ներկայանալ, պահպանել տարածքի մաքրությունը, անվախ և ժպիտով մասնակցել ճամփորդությանը:

Նախագծի ղեկավարներ՝  Հասմիկ Ուզունյան, Լուսինե Ներսեսյան

среда, 19 октября 2016 г.

Հակադիր ամբողջ թվեր



Այն ամբողջ թվերը, որոնք կոորդինատային ուղղի վրա գտնվում են զրոյից միեւնույն հեռավորության վրա հակադիր ուղղություններով, կոչվում են հակադիր թվեր։
Օրինակ՝ (-5)- ն ու 5-ը 0-ից գտնվում են 5 միավոր հեռավորության վրա, ուրեմն դրանք հակադիր թվեր են։
Յուրաքանչյուր ամբողջ թվի համար գոյություն ունի նրան հակադիր միայն մեկ թիվ։ Օրինակ՝ +7 թվին հակադիր է –7 թիվը, իսկ –7 թվին հակադիր է +7 թիվը։
Ինչպես տեսնում եք, հակադիր թվերը տարբերվում են միայն նշաններով։ 0 թիվը նշան չունի եւ այդ պատճառով համարվում է ինքն իրեն հակադիր։
Կոորդինատային ուղղի վրա այն կետերը, որոնց կոորդինատները հակադիր թվեր են, հաճախ կոչվում են հակադիր կետեր։

Առաջադրանքեր(դասարանում)

1․ Գրե՛ք եւ ընթերցե՛ք տրված թվին հակադիր թիվը.

ա) –8, գ) +3, ե) –200, է) –32,

բ) –11, դ) +18, զ) +137, ը) –41։

2․ Դրակա՞ն, թե՞ բացասական է թիվը, եթե նրա հակադիր թիվը՝

ա) դրական է, բ) բացասական է, գ) հավասար է զրոյի։

3․ Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն տեղադրելու դեպքում

հավասարությունը ճիշտ կլինի.

ա) – * = 35, բ) – * = 81, գ) – * = –44, դ) – * = –125։

4․ Կոորդինատային ուղղի վրա գտե՛ք հակադիր կետերի բոլոր

զույգերը։

Լրաուցիչ(տանը)

5․ Ճի՞շտ է արդյոք, որ այն ամբողջ թիվը, որը հավասար չէ զրոյի՝

ա) չի կարող հավասար լինել իրեն հակադիր թվին.

բ) կարող է ունենալ նույն նշանը, ինչ որ նրան հակադիր թիվը.

գ) բացասական է, եթե նրան հակադիր թիվը դրական է։

6․ Հետեւյալ հավասարություններից որո՞նք են ճիշտ կազմված.

ա) – (–63) = 63, գ) 38 = – (+38), ե) 16 = + (–16),

բ) – (+45) = –45, դ) –52 = – (–52), զ) –27 = – (+27)։

7․ Տրված են A (–11), B (+17) կետերը։ Գրե՛ք՝

ա) C կետի կոորդինատը, եթե այն հակադիր է A կետին,

բ) D կետի կոորդինատը, եթե այն հակադիր է B կետին։
8․ Աստղանիշի փոխարեն տեղադրելով –8, 0, 69, –21 թվերը` գտե՛ք արտահայտության արժեքները.

ա) – * , բ) – (– *)։

вторник, 18 октября 2016 г.

Բացասական ամբողջ թվեր

1.Հաշվե՛ք.
ա) |–3| + |+2| – 4,
գ) 4 · |+6|– 3 · |–7| + 2,
բ) |–28| + |–6| – 25,
դ) 18 · |–8|+ 3 · |+4| – 100։
2. Կոորդինատային ուղղի վրա նշե՛ք A (–7), B (+2) կետերը եւ գտե՛ք
նրանց հեռավորությունը։ Ճի՞շտ է արդյոք, որ այդ հեռավորությունը
հավասար է C (+7) եւ D (–2) կետերի հեռավորությանը։
3. Հետեւյալ թվերը վերլուծե՛ք պարզ արտադրիչների` 441, 280, 1880,
4608, 900։
4. Տրված են –8 եւ +5 թվերը։ Գտե՛ք այդ թվերի գումարին հակադիր
թիվը։ Ապա գտե՛ք տրված թվերին հակադիր թվերի գումարը։ Ո՞ր
օրենքի հիման վրա կարելի է պնդել, որ ստացված երկու թվերն իրար
հավասար կլինեն։


Լրացուցիչ առաջադրանքներ
5․ Հաշվե՛ք 2 ·|*| – |–6| + 3 արտահայտության արժեքները`
աստղանիշի փոխարեն տեղադրելով +2, –10, +5, –6, –1, 0 թվերը։
6․ Շենքի բարձրությունը 30 մ է։ Նրա երկարությունը բարձրության
180%-ն է, իսկ լայնությունը` 60 %-ը։ Գտե՛ք շենքի ծավալը։
7․ Վիճակախաղի 500 տոմսից շահող են 50-ը: 1 տոմս գնելու դեպքում
որքա՞ն է շահելու հավանականությունը:
8․ Պատկերացրե՛ք 1 կմ երկարությամբ մի գնացք, որն ընթանում է
60 կմ/ժ արագությամբ։ Ինչքա՞ն ժամանակում այդպիսի գնացքը
կանցնի 1 կմ երկարությամբ թունել։

понедельник, 17 октября 2016 г.

Միևնույն նշանի ամբողջ թվերի գումարումը


Հաշվենք հետևյալ արտահայտությունները՝ 4+(3) և 4+3
Որոշենք գումարելիների և գումարի նշանները և մոդուլները:
1.    4+3=7
Երկու գումարելիների և գումարի նշանները համընկնում են, և գումարի մոդուլը հավասար է գումարելիների մոդուլների գումարին:
2.   4+(3)=7
Բացասական թվերը գումարելու համար, անհրաժեշտ է գումարել տրված թվերի մոդուլները ` 4+3=7, ապա որոշել նշանը. գումարում ենք երկու բացասական թվեր , հետևաբար արդյունքը ևս բացասական է` նշանը` “-”:

Առաջադրանքներ
1.    Հաշվել.
56+13= 46+22=    78+6= 46+123=    258+ 122=    265+125=   236+44=
-4+(-5)=        -8+(-12)=   -14+(-23)=    -63+(-45)=        -22+(-145)=
-324+(-255)=      -22+(-24)=        -41+(-9)=        -255+(-23)=
2.    Գումարե՛ք հետեւյալ թվերը.
ա) –10, +7 եւ –3,
բ) +7, +3 եւ –4,
գ) +23, –40 եւ +6,
դ) –18, +11 եւ –10,
ե) +18, –27 եւ –5,
զ) –29, +40 եւ +30:
3.    Մի հույն ծնվել է մ. թ. ա. 48 թ. եւ վախճանվել է մ. թ. 25 թ.։ Քանի՞տարի է ապրել այդ հույնը։

Լրացուցիչ առաջադրանքներ
4.    Գումարե՛ք հետեւյալ թվերը.
ա) –3, –9 եւ –5, գ) –11, –7 եւ –12, ե) –21, –3 եւ –18,
բ) –1, –20 եւ –8, դ) –6, –9 եւ –10, զ) –4, –15 եւ –25։
6.   Թիվը ներկայացրե՛ք երկու բացասական գումարելիների գումարի տեսքով.
ա) –30, բ) –25, գ) –62, դ) –50, ե) –38։
7. Կատարե՛ք գումարում.
ա) (+3) + (–4), դ) (+15) + (–6), է) (–18) + (+7),
բ) (–11) + (+5), ե) (–8) + (+7), ը) (–21) + (+8),
գ) (–10) + (+3), զ) (+31) + (–10), թ) (+19) + (–12)։
8. Էլեկտրագնացքը, կայարանից դուրս գալով, նախ մի ուղղությամբ անցել է 35կմ, ապա հակառակ ուղղությամբ` 63 կմ։ Կայարանից ի՞նչ հեռավորության վրա է գտնվում էլեկտրագնացքը։

четверг, 13 октября 2016 г.

Աշնանային ուսումնական շաբաթ

Հոկտեմբեր 24
1․ԱՈՒՊ-ների լրացում, խորհրդատվություն Հայկուշ Գևորգյանի հետ
2․ Առցանց աշխատանք սովորողների հետ
3․ Բլոգավարություն սկսնակների համար
4. Ֆլեշմոբի խնդիրների քննարկում Լիանա Հակոբյանի հետ


Հոկտեմբերի 25
1․ Սանիտարահիգիենիկ օր` կաբինեներ, միջանցքների մաքրություն
2․ Հանրօգուտ աշխատանք

Հոկտեմբերի 26
1․ Բլոգավարություն
2․ Ծրագրերի մշակում
3․ Առցանց աշխատանք սովորողների հետ

Հոկտեմբերի 27
1․ "Մեղու" մրցույթ
2․ Առցանց աշխատանք

Հոկտեմբերի 28
1․Ճամփորդություն դեպի Թալին


Ինքնաստուգում։ 8-րդ դասարան


1 Դիցուք ունենք ABCD քառանկյունը։ Հաշվել քառանկայան պարագիծը, եթե

ա) նրա կողմերն են ՝ 6սմ, 10սմ, 15սմ 8սմ։

բ) AB=CD , AB||CD  և  AB+BC=32սմ

գ) BC=AD, BC||AD, AB=13սմ և BC=22սմ

դ) AB=CD , AB||CD  , AB+CD=42 սմ և BC=30սմ

2  Գտնել բազմանկյան անկյունների գումարը, եթե այն ունի

ա) 5 գագաթ
բ) 6 կողմ
դ)12 անկյուն


3 Հաշվել կանոնավոր բազմանկյան մեկ անկյունը, եթե այն
ա)  քառանկյուն է          բ) եռանկյուն է         գ) յոթանկյուն է    
 դ)ութանկյուն է             ե) 10անկյուն է         զ) վեցանկյուն է



4 Դիցուք  ունենք ABCD զուգահեռագիծը, գտնել զուգահեռագծի անկյունները, եթե հայտնի է, որ A անկյունը 110օ է։

5. Կատարել նման անդամների միացում

1) 2a+3a-a=
    2) 4b+6b-2ab=      3) 61a+93a=        4) 73k+21k-39k=

4) 3ab +4ab-25ab=     5)6ab-9ab-17ab=     6) 22k-98k+3ab+41k-33ab=

7) 4a+3b-5a-32b+6=    8) 541k+21d-23c+55d+43c-241k+2cdk=


6. Բացեք փակագծերը
1) 3a( a+6)=      2) 4(a+b)=     3) 5( a+b+c)=     4)  5ab(a+b-3)=

5) a(7a+6b+2ab)-b(5a-3ab+11b)=     6) (c+8d)(41c+9d)=  


7.
Հաշվել արտահայտության արժեքը, եթե a=11 , b=4

1)    a+b=    2) 5a+15b=    3) 4(a+b)=      4) 11a(b-20)=

5)    30a (a+3b)+3b(4a-2ab+b)=    6) 12ab(a+3b-12)+144ab=

8.Ունենք 7 մետաղադրամներ, որոնցից մեկը կեղծ է։ 2 կշռումով գտեք կեղծ մետաղադրամը։